Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում հոկտեմբերի 7-ի գիշերը և ցերեկը, 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում են անձրև ու ամպրոպ, որի ժամանակ քամին կուժգնանա մինչև 15-17 մ/վ։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետությունում հոկտեմբերի 7-ի գիշերը և ցերեկը, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը առանձին շրջաններում կանխատեսվում են անձրև ու ամպրոպ, իսկ 7-ի գիշերը որոշ շրջաններում՝ հորդառատ։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը և 11-ին տեղումներ չի լինի, քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 17-20 մ/վ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
