«Ամբիոն Նյուզ»-ի ջերմ շնորհավորանքը Տարեցների միջազգային օրվա առթիվ
Շնորհավոր Տարեցների միջազգային օրը
Սիրելի՛ մեծահասակներ,
«Ամբիոն Նյուզ» լրատվական կայքի ի դեմս Հասմիկ Վիրաբյանի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ։
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր անցած ճանապարհը, տարիների վաստակը, իմաստությունն ու կյանքի փորձը։ Դուք մեր ընտանիքների ամուր հենարանն եք, մեր պատմության ու արժեքների կենդանի կրողները։
Թող ձեր օրերը լցված լինեն առողջությամբ, խաղաղությամբ, ընտանեկան ջերմությամբ, սիրով ու հոգատարությամբ։ Թող երբեք չզգաք միայնություն, իսկ ձեր կողքին միշտ լինեն ձեզ սիրող ու գնահատող մարդիկ։
Ձեր ապրած տարիները ոչ միայն անցյալ են, այլև այն ամուր հիմքը, որի վրա կառուցվում է մեր վաղվա օրը։
Շնորհավոր Տարեցների միջազգային օրը։
Խոնարհում և երախտագիտություն ձեր ապրած կյանքի, աշխատանքի ու նվիրումի համար։
