ՆԱՏՕ-ն մնում է առճակատման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մնում է առճակատման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ընդհանուր առմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքի էության մեջ տարիների ընթացքում ոչինչ չի փոխվում: Սա մի բլոկ է, որն իր ժամանակին ստեղծվել է առճակատման համար: Այն այդպես էլ մնում է որպես առճակատման գործիք», – լրագրողներին ասել է Պեսկովը։
