Եղանակը Հայաստանում
Սեպտեմբերի 22-ին Հայաստանի առանձին շրջաններում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ արևմտյան քամու ուժգնացումը կարող է հասնել մինչև 17-20 մ/վ, առաջիկա 3 օրերին ցերեկային ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա մի քանի աստիճանով։
Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15…+17, վաղը ցերեկը՝ +30…+32։
