Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հայտնում է, որ ադրբեջանական մեդիան դժգոհում է Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու այցելելու և հայ գերիներին տեսակցելու նախաձեռնությունից։ Նրա խոսքով՝ օրեր առաջ Unikal.az-ը գրեց, որ Վարդանյանի կնոջը սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում «անօրինական կերպով Ղարաբաղ մուտք գործելու համար»։
Նույն հրապարակմամբ նշվել է, որ եթե Զոնաբենդը մտնի Ադրբեջանի տարածք, կարող է պատասխանատվության ենթարկվել 2022-ին կատարված «անօրինական այցի» համար։ Հայրապետյանը սա գնահատում է որպես սպառնալիք՝ նրա հնարավոր այցը կանխելու նպատակով։
Նա հավելել է, որ գերիների թեմայի շուրջ խոսակցությունը կենսական է, այդ թվում՝ միջազգային հարթակներում, և հիշեցրել է վաշինգտոնյան հանդիպումն ու Թրամփի խոստումը՝ հարցնելով. «Զբաղվեց, հաջողության չհասա՞վ, թե մոռացության տրվեց»։
