Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրան հեռախոսազրույց են անցկացրել։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են մի շարք երկկողմ և միջազգային հարցեր, ինչպես նաև առաջիկա շփումների ժամանակացույցը։ Զրույցը կայացել է ավանդաբար կառուցողական և վստահության մթնոլորտում։

Share This