Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին. «Նախչևան» գոյություն չունի, նա-խի-ջև-ան է

ԱԺ հարցուպատասխանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ նրա խոսքում մի քանի անգամ հնչել է «Նախչևան», մինչդեռ «Նա-խի-ջև-ան» է, հավելելով, որ թիմակից պարոն Գաբրիելյանը ևս կհուշի։

Նա հետաքրքրվել է, թե «Նախիջևանով անցնող» երկաթուղու դեպքում ավելի երկար է Դիլուջու-Արալիկ-Իգդիր-Կարս, թե՞ Սադարակ-Երասխ-Գյումրի-Կարս երթուղին։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռ 2007-ին ծանր տպավորություն է ունեցել՝ պետական- ինստիտուցիոնալ գրագիտության խնդրի մասին մտածելով, հիշեցնելով Վարդան Օսկանյանի խոսքը «Նախիջևան» բառի ծագման վերաբերյալ և Լևոն Տեր-Պետրոսյանի թերթի 2 էջանոց հոդվածը, ընդգծելով, որ հայկական պատմագիտությունը դա չի վիճարկում։

Share This