Թոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան
Հայաստանում միջին ծերության թոշակը շուրջ 50,000–55,000 դրամ է՝ կախված աշխատանքային ստաժից և աշխատավարձից։ Գործում է բաշխողական համակարգ, ինչպես նաև 2014 թ-ից ներդրված պարտադիր կուտակային բաղադրիչ։
Մեծ Բրիտանիայում (պետական թոշակ, 2025/2026) լրիվ պետական թոշակը շաբաթական 221.20 ֆունտ է (ամսական մոտ 958 ֆունտ կամ մոտ 470,000 դրամ), հինը՝ 169.50 ֆունտ (ամսական մոտ 734 ֆունտ կամ մոտ 360,000 դրամ)։ Լրիվ թոշակին հասնելու համար պահանջվում է 35 տարվա ազգային ապահովագրություն, իսկ բնակչության մեծ մասը ստանում է նաև մասնավոր/աշխատանքային կուտակային թոշակ։
