Հակակոռուպցիոն կոմիտեի 5-ամյակին ընդառաջ՝ աշխատակիցների երեխաների ստեղծագործությունները՝ ցուցահանդեսում

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձին ընդառաջ. Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել Կոմիտեի աշխատակիցների երեխաների ստեղծագործական աշխատանքների շնորհանդես-ցուցադրությունը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում օգոստոսի 17-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Կոմիտեի աշխատակիցների երեխաների ստեղծագործական աշխատանքների շնորհանդես-ցուցադրություն, որին ներկա  է եղել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
Կոմիտեի նախագահը, ողջունելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին, նշել է՝ իր համար խորհրդանշական է, որ հոբելյանական միջոցառումների շրջանակում աշխատակիցներն այսօր հավաքվել են ոչ թե մասնագիտական աշխատանքի արդյունքները ներկայացնելու, այլ իրենց երեխաների ստեղծագործություններին ծանոթանալու համար։

Share This