Անօդաչուների զանգվածային հարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է
Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը գիշերը անօդաչուների զանգվածային հարձակման են ենթարկվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պնդմամբ՝ այդ ուղղությամբ ավելի քան 600 անօդաչու է արձակվել։
Սոբյանինի փոխանցմամբ՝ դրանցից 180-ը խոցվել է անմիջապես Մոսկվայի տարածաշրջանում։ Նա չի հայտնել, թե արդյոք կան տուժածներ կամ ավերածություններ՝ նշելով, որ բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Ժամանակավորապես դադարեցվել է նաև Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Սոբյանինի տվյալները, սա որակել է վերջին երկու տարվա ամենախոշոր փորձը։
