Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանին
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատվել է պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:
