Գանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարար

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է Գանայի 62 քաղաքացի, ևս 15-ն անհետ կորած է, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սեմյուել Օկուձետո Աբլակվան Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«62 գանացի մահացել է, 15-ն այժմ համարվում է անհետ կորած», — ասել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։ Նախարարի խոսքով՝ ինքը Լավրովի հետ քննարկել է նաև Ռուսաստանի ռազմական գործողությանը մասնակցելու համար Գանայի քաղաքացիների անօրինական հավաքագրման դադարեցումը։

Share This