Արամ Հովհաննիսյանը կրկին պաշտոն ստացավ․ նախկին ոստիկանապետը նշանակվեց Ռազմական ոստիկանության պետ

Ոստիկանապետ եղած ժամանակ գողականների հետ կապեր ունենալու և կասկածելի ճանապարհով մեծաթիվ գույք ձեռք բերելու կասկածանքով աշխատանքից ազատված Արամ Հովհաննիսյանին Փաշինյանը կրկին պաշտոն տվեց։ Նա նշանակվեց Ռազմական ոստիկանության պետ։

Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում աշխատել է ՔՊ-ի համար։ Նա նաև մասնակցում էր Հանրապետության հրապարակում կայացած ամփոփիչ հավաքին։ Ասում են՝ մի օր ՔՊ-ականների մասնակցությամբ խնջույքի ժամանակ Հովհաննիսյանը խմել է Փաշինյանի կենացը՝ նրան անվանելով «հրամանատար»։ Այս խոսքից հետո Հովհաննիսյանի ՔՊ-ական որդին այնպես է ամաչել հոր «սապոնվելուց», որ հեռացել է սեղանից։

Ահա, թե ինչպես է Փաշինյանն ընտրում պետական կառավարման համակարգի կադրերին։

Եվ այնպես չէ, որ նա չի տիրապետում իրավիճակին և չգիտի, թե ինչպես է հարստացել Հովհաննիսյանը՝ լինելով ոստիկանապետ։ Հիշեցնենք, որ երբ Արտաշատի քաղաքապետը փորձում էր Փաշինյանին ասել, թե ում է պատկանում քաղաքում գտնվող մեծ շինություններից մեկը, Փաշինյանը, լսելով «մեր Արամինն է» արտահայտությունը, բզում է, որ ձայնը կտրի։

Share This