Անահիտ Հակոբյանը վերադառնում է մեծ բեմ․ երգչուհին կմասնակցի «Ну-ка, все вместе» մրցույթին

Երգչուհի Անահիտ Հակոբյանը հայտարարել է ստեղծագործական դադարի ավարտի և կարիերայի նոր փուլի մեկնարկի մասին։

«Իմ մարդիկ  Ստեղծագործական դադարը պաշտոնապես ավարտված է։ Մեկնարկում է նոր ու շատ կարևոր շրջան»,- գրել է երգչուհին՝ նշելով, որ այս աշնանը մասնակցելու է լայնամասշտաբ վոկալային մրցույթներից մեկին՝ «Ну-ка, все вместе!»-ին։

Անահիտը նշել է, որ երկար է սպասել այս փուլին և պատրաստ է բեմում ներդնել իր ողջ էներգիան։

«Առջևում նոր երաժշտություն է, մեծ նպատակներ ու շատ աշխատանք։ Եղե՛ք կողքիս. ձեր սերն ու աջակցությունն ինձ ուժ են տալիս։ Գնացի՜նք միասին, այս պատմությունը նոր է սկսվում»,- գրել է երգչուհին։

Նա հրապարակումն ավարտել է իր խոսքին բնորոշ հավատով․ «Աստված առաջ»։

Share This