Երևանում 21-ամյա վարորդը BMW-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda-ին, ապա Tesla-ին և հայտնվել մայթին

Երեկ՝ օգոստոսի 16-ին, ժամը 23:20-ի սահմաններում Վազգեն Առաջին (նախկինում՝ Կասյան) փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Նարեկ Հ.-ի վարած BMW, 36-ամյա Խաչիկ Խ.-ի վարած Tesla և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Վահագն Վ.-ի վարած էլեկտրական Honda ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ըստ նախնական տվյալների, տուժածներ չկան։ BMW-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։

Մինչ կժամանեին ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները, BMW-ի վրայից երկու երիտասարդ համարանիշները հանել էին, իսկ պարեկների ժամանելուց հետո նույն երիտասարդները դրանք տեղադրել էին ավտոմեքենայի վրա։

Share This