Ռուսաստանում 6-րդ դասարանի աշակերտը 800 կգ քաշով դդում է աճեցրել։ Եվ այն դեռ աճում է
Երեմեյ Պավլենկոն և նրա դդումը պատրաստվում են մասնակցել «Հսկաների մարտ» մրցույթին, որին «մասնակցում» է ամբողջ Ռուսաստանից ամենատպավորիչ բերքը։ Մրցույթից մեկ ամիս առաջ այն արդեն կշռում է 800 կգ և շարունակում է օրական 12 կգ «քաշ հավաքել»։
