Լրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկա

«Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում»․ լրատվական կայքերից մեկում նման վերնագրով հոդված է հրապարակվել, որում առկա տեղեկությունները կեղծ են և մանիպուլացնող։

 

Լրատվական կայքի ներկայացուցչին հստակ պարզաբանվել է, որ «ՆԳՆ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա, իրականացվում են օպերատիվ միջոցառումներ»։

 

Կոչ ենք անում ԶԼՄ գործընկերներին՝ հրապարակել ճշտված տեղեկություններ, զերծ մնալ մանիպուլացնող ու ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից։

Share This