Էմին Օհանյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության միանձնյա առաջատար․ հայ շախմատիստը 7 տուրից հետո ունի 6 միավոր

Հայ շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան առաջնությունում։ Պատանիների մրցաշարում 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ 6 միավորով, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5.5 միավորով 2-րդ հորիզոնականում է։ ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 5 միավոր, իսկ միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը՝ 4.5։

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5 միավոր և կիսում է 4-5-րդ տեղերը։ Առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ։

Share This