Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա հողատարածք․ դատարանը անվավեր է ճանաչել աճուրդը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է:
Վճռով անվավեր է ճանաչվել Գնդեվազ բնակավայրում գտնվող 0.3 հա մակերեսով հողամասի աճուրդը: Որպես աճուրդի անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել հողամասի նկատմամբ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
