«Գազպրոմ Արմենիայի» և Տեսչական մարմնի աշխատակիցներ են ձերբակալվել՝ կաշառքի գործով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Տեսչական մարմնի մի շարք աշխատակիցներ։

Մեր տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները, ենթադրաբար, կաշառք են տվել Տեսչական մարմնի աշխատակիցներին՝ ընկերության ենթակառուցվածքներում առկա խախտումները չարձանագրելու կամ դրանց վերաբերյալ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար։

Այս պահին իրավապահ մարմինները դեպքի առնչությամբ իրականացնում են քննություն։ Ձերբակալվածների և հնարավոր մեղադրանքների վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Տեղեկությունը պաշտոնական աղբյուրներից ստանալուն պես կթարմացնենք։

Share This