Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը ակտիվ պատրաստվում են աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ստեփանավանին, որտեղ, ըստ պարբերականի, խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի թիմը ջախջախիչ պարտության է մատնել իշխանություններին, ու գծվել են մի քանի սցենարներ։

Նշվում է, որ Ստեփանավանը խոշորացվում է՝ միացվելու են Գյուլագարակն ու Լոռի բերդը։ Երեք համայնքների ղեկավարները, պարբերականի տեղեկությամբ, կանչվել են կառավարություն, քննարկվել է պլանը, ըստ որի երեքն էլ պետք է առաջադրվեն, և առավել շատ ձայներ ստացողը կդառնա իշխանության ֆավորիտը։

«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ այս տարածքի պատասխանատուն եղել է Սուրեն Պապիկյանը՝ իր գերդաստանով, և պարտության մեղքը բարդվել է Ստեփանավանի գործող քաղաքապետի վրա՝ նախկինների հետ կապերը վերականգնելու և նրանց հաղթանակին նպաստելու մեղադրանքով։

Share This