ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ»
«
Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով իշխանական օղակներից՝ ՌՈ պետի ազատումից բացի, այլ պաշտոնյաներ ևս կլքեն ՊՆ համակարգը։
Երեկ ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով, նախնական վարկածով՝ ինքնասպանություն։ Մինչ այդ՝ օգոստոսի 12-ին, մեկ այլ պայմանագրային զինծառայող էր ինքնասպանության փորձ կատարել։
Օգոստոսի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Իրադրությունը քննարկել ենք պաշտպանության նախարարի հետ. այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար»։ Դրանից հետո ազատման դիմում ներկայացրեց ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը, որը ԱԺ շարքային պատգամավոր դարձած Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։ «Ժողովուրդ»-ի տվյալներով ազատումները չեն սահմանափակվի դրանով։
