Տնական ելակով պաղպաղակ՝ ընդամենը 3 բաղադրիչով․ հեշտ, համեղ ու թարմացնող

Իսկ Դուք տնային պայմաններում պաղպաղակ պատրաստե՞լ եք։ Ի՞նչ տարբերակներ գիտեք համեղ տնական պաղպաղակներ պատրաստելու։ Մեկնաբանություններում կիսվեք մեզ հետ Ձեր փորձված և համեղ բաղադրատոմսերով։ Իսկ մենք Ձեզ առաջարկում ենք պատրաստել այս մեկը՝ ելակով պաղպաղակ, ընդամենը 3 բաղադրիչով։

 

Բաղադրիչներ՝

• սերուցք 2 բաժակ

• խտացրած կաթ 1 տուփ

• ելակ 450 գ

 

Պատրաստման եղանակը՝

Ելակը մանրացնել և ճզմել, դնել մի կողմ։ Սերուցքը խտացրած կաթով լավ հարել, ավելացնել ճզմած ելակը, խառնել գդալով։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր սննդի ներկ ավելացնել՝ թեթև վարդագույնի համար։ Պաղպաղակը լցնել ձևամանի մեջ, վրան զարդարել ելակով, ծածկել կափարիչով և դնել սառցարան 4֊5 ժամ։ Մոտ 3֊4 ժամ հետո կարող եք ստանալ թույլ պաղպաղակ։ Ավելի պինդ պաղպաղակ ստանալու համար ավելի շատ թողեք սառցարանում։

 

 

Share This