Նախկինում կոռուպցիան կար, հիմա էլ կա․ փոխվել են միայն պաշտոնյաների անունները.Բաբայան
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը անդրադարձել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի և պատգամավորի միջև տեղի ունեցած հարցուպատասխանին։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորին հարց է տալիս․
Նախկինում կային կոռուպցիոն արատավոր երևույթներ։ Ինչի՞ կային և ովքե՞ր էին դրա մեղավորները։
Պատգամավորը հարցին պատասխանում է, որ չգիտի, թե ինչի կային դրանք և ովքեր էին դրա համար մեղավոր։
Բայց պատասխանն իրականում շատ պարզ է ու հեշտ․
Կոռուպցիան նախկինում կար հենց այն նույն պատճառներով, որոնցով դրանք կան հիմա ու շատ ավելի խորացած։
Ովքե՞ր էին մեղավոր։ Մեղավոր էին այն պաշտոնները զբաղեցնողները, որոնց պաշտոնները հիմա զբաղեցնում են այլ անձինք և հիմա մեղավոր են կոռուպցիայի գոյության համար։
