Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը

ԱՍՀՆ նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանի խոսքով՝ որդեգրումը պարզապես ցանկությամբ չի կազմակերպվում, և այժմ նորահայտ երեխան չի կարող համարվել որդեգրման ենթակա։ Օգոստոսի 10-ին, ժամը 20:40-ի սահմաններում, Հալաբյան 13-ի խաղահրապարակում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածին աղջկան ցուցաբերվել է օգնություն, կապվել է պորտալարը և տեղափոխվել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», կյանքին վտանգ չի սպառնում։

ԸՕ 112-րդ հոդվածի 2.2 կետով՝ գտնված երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա՝ ոստիկանությունից ծնողների չհայտնաբերման գրություն ստանալուն պարբերաբար։ Ոստիկանությունն ունի մինչև երեք ամիս ծնողներին հայտնաբերելու համար, ինչից հետո համայնքի միջոցով երեխան հաշվառվում է նախարարությունում և կարող է որդեգրվել։

Share This