Թիվ 67 ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնում է, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։

«Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը և արձանագրվել է վերջինիս մահը։

Ցավակցում ենք քաղաքացու ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում։

Share This