«Քաղաքը ամենքինն է․ Աղվեսի վաշխառուական կայսրության բացահայտումը»

«Չարի վերջը․ ժամանակակից տարբերակը»

Լինում է, չի լինում՝ մի վաշխառու Աղվես է լինում։

Աղվեսը մի օր հայտարարում է.

— Էս սարը իմն է,

էս քաղաքն իմն է,

էս օրենքն իմն է,

էս պաշտոնյան իմն է,

էս քրեական հեղինակությունն էլ՝ իմ ծանոթն է։

Ու սկսում է մարդկանց վախեցնել։

Մեկին ասում է՝ «գործ կսարքեմ», մյուսին՝ «պաշտոնյայի մոտ կուղարկեմ», երրորդին՝ «քեզ համար քրեական պատմություն կբացեմ»։ Ու այդ վախի տակ մարդկանցից միլիոններ է քամում։

Մարդիկ լռում են։

Ոչ թե որովհետև Աղվեսն իրավացի էր, այլ որովհետև վախենում էին նրա կացինից։

Մեկ էլ՝ մի օր, ըհը՛, հայտնվում է մի լրագրող։

Նայում է Աղվեսին ու ասում.

— Քույրիկ, մի րոպե։

Ո՞վ է քեզ տվել էս քաղաքը։

Աղվեսը զարմանում է.

— Ի՞նչ քաղաքը։

— Էս քաղաքը, էս օրենքը, էս մարդկանց վախեցնելու իրավունքը։

Քաղաքը ամենքիս է հավասար։

Ու լրագրողը սկսում է բացել մարդկանց աչքերը։

Մեկը հասկանում է, որ իրեն խաբել են։

Մյուսը՝ որ իրեն շանտաժի են ենթարկել։

Երրորդը՝ որ Աղվեսի «ամենակարող» կերպարը հիմնականում կառուցված է մարդկանց վախի վրա։

Իհարկե, Աղվեսը չի հանձնվում։

Լրագրողի գլխին սկսում են գործեր սարքել։

Մի գործ։

Երկու գործ։

Երեք գործ։

Բայց լրագրողը չի լռում։

Չի փախչում։

Չի ծնկում։

Չի հետ կանգնում։

Որովհետև հասկանում է մի պարզ բան

Աղվեսի ամենամեծ զենքը կացինը չէր։

Մարդկանց վախն էր։

Իսկ երբ մարդիկ այլևս չեն վախենում, Աղվեսի կացինն էլ դառնում է սովորական երկաթի կտոր։

Ու հիմա մնում է ամենակարևորը՝ փրկել քաջ լրագրողին, որպեսզի ճշմարտությունը մինչև վերջ հասնի իր տեղը, իսկ արդարությունը չդառնա հերթական փակված գործ։

Ու երկնքից երեք խնձոր ընկավ։

🍎 Մեկը՝ գործ սարքողին, որ հասկանա՝ ամեն գործ չէ, որ արդարություն է։

🍎 Երկրորդը՝ վախեցնողին, որ հասկանա՝ մարդիկ հավերժ չեն վախենալու։

🍎 Իսկ երրորդը՝ ծախված սրիկաներին, որ երկար ժամանակ ուրիշի կացինը բռնելուց հետո հանկարծ չմոռանան՝ իրենց ձեռքերն էլ են երևում։

Ու հեքիաթն այստեղ չի ավարտվում։

Որովհետև իրական «Չարի վերջը» գալիս է այն օրը, երբ մարդիկ այլևս չեն վախենում Աղվեսից։

Share This