ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակ առաջարկելու նախագիծն ընդունվեց

Սահմանադրական դատարանի դատավորները կկարողանան իրենց կամքով գնալ թոշակի մինչև պաշտոնավարման ավարտը։ Դրա դիմաց նրանք տարիներ շարունակ կստանան իրենց աշխատավարձի չափ կենսաթոշակ, և դա կտևի այնքան, որքան կտևեր նրանց պաշտոնավարումը։
Այս մասին նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ չնայած ընդդիմադիր խմբակցությունների դիմադրությանը։ Երեկ այս նախագիծն ընդունվել էր 83 կողմ, 33 դեմ ձայներով։ Այսօր ձայները բաշխվեցին այսպես․
Կողմ – 82 ձայն (այդ թվում՝ 7 կողմ ձայներ՝ նամակներով),
Դեմ – 34 ձայն։
Նախագիծն ընդունվեց՝ չնայած, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )