Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվում
Օգոստոսի 10-ին ժամը 10:00–19:00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձորի Դպրոցի, Աբովյան, Զաքարյան, Հերացու, Բանակի փողոցների, Վարդանանց փողոցի 122 շենքի և Կուրթան գյուղի գազամատակարարումը։ Նույն օրը ժամը 09:00–18:00 կգազազրկվի Արարատի մարզի Մասիսի Նոր թաղամասը և հարակից կազմակերպությունները։
Օգոստոսի 11-ին ժամը 10:00–18:00 կդադարեցվի Հնաբերդի, ժամը 10:00–15:00՝ Վահրամաբերդի, իսկ ժամը 11:00–17:30՝ Լուսաձորի գազամատակարարումը։
Օգոստոսի 12-ին ժամը 09:00–18:00 կդադարեցվի Երևանի Նորք Մարաշում՝ Ամառանոցային 202, Նորքի այգիներ 202 և 227, Արմենակյան 125 շենքերում, հարակից առանձնատներում ու կազմակերպություններում, իսկ ժամը 10:00–15:00՝ Գյումրու Շիրակացու 14, 15, 16 համալիրներում։ Օգոստոսի 13-ին ժամը 10:00–12:00 կգազազրկվի Մեծամորը, իսկ 09:00-ից մինչև օգոստոսի 14-ի 21:00-ը՝ Գուգարքը, Փամբակը, «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊԸ-ն, «ԳՕ ԷՆԷՐՋԻ» ՍՊԸ-ն, «ՌԵԼԱՔՍ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ն, սեփականատեր Արման Գրիգորյանը։
