Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը
Սիդնի Թաուլը, սոցիալական ցանցերում պատմող քաղցկեղի հազվագյուտ տեսակի մասին իր փորձով, մահացել է 26 տարեկանում։ Ընտանիքը հայտնել է, որ մահը վրա հասել է լեղուղիների քաղցկեղի հետ կապված բարդություններից, որոնք տարածվել էին նրա մարմնի այլ մասերում։
«Սիդը խաղաղությամբ մահացավ երեկ երեկոյան՝ գրեթե երեք տարի տևած պայքարից հետո», – ՏիկՏոկում մոր հետ տեսաուղերձում ասել է նրա եղբայր Օսթինը։ Թաուլը այս շաբաթվա սկզբին տեղափոխվել էր խնամքի կենտրոն, ՏիկՏոկում ուներ մեկ միլիոնից ավելի հետևորդ, Ինստագրամում՝ ավելի քան 200.000։
Վերջին երեք տարիներին նա ներկայացնում էր քիմիաթերապիա անցնող ու քաղցկեղով ապրող երիտասարդի առօրյան, մահվան պահին ապրում էր Նյու Յորքում։ Մայիսին նա հիվանդանոցից հայտնել էր, որ քաղցկեղը տարածվել է որովայնում, իսկ վերջերս քայլել էր The Chemo Club x Post Swim շոուում Մայամի Սուիմ Ուիքում։
