Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
«Անտարես» հրատարակչատունը լույս է ընծայել գրող, պատմավիպասան Սասուն Վարդանյանի «Աստծուն եմ հագել ներսից և դրսից. Գրիգոր Նարեկացի» գիրքը։ Հայէկոնոմբանկի աջակցությամբ տպագրված աշխատությունը ներկայացնում է այն աղբյուրները, որոնց ազդեցությամբ ձևավորվել են Գրիգոր Նարեկացու գեղագիտական հայացքներն ու ըմբռնումները։
Սասուն Վարդանյանը մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է։ «Նարեկացին… պետք է նարեկագիտությունը, որ սկսվել է տարերայնորեն, իր վերելքն ապրի գիտակցաբար», նշում է հեղինակը։
Գիրքը վաճառքի ենթակա չէ։ Այն տրամադրվելու է Վենետիկի Մխիթարյան միաբանության, Վաշինգթոնի Կոնգրեսի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարաններին, ինչպես նաև համալսարանական, Գյումրիի, Գորիսի և Վանաձորի քաղաքային գրադարաններին։
