Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերությանը (Շիրակի մարզ, Ամասիա) պատկանող կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք, որը չի համապատասխանում անվտանգության և հիգիենայի պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ նշված արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։
Լաբորատոր փորձարկումով «Կաթ պարունակող կաթնային յուղի փոխարինիչով մթերք՝ պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով» (ապրանքանիշ՝ «Ամասիա») նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին։
