ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը

Erasmus+ ծրագրով մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ու Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը՝ թատրոնի, կինոյի, աուդիովիզուալ արվեստների և նոր մեդիաների միջազգային ակադեմիական ու ստեղծագործական կապերի զարգացման համար։

Հուլիսի 6-ից Երևանում անցկացվում է առաջին համատեղ արվեստանոցը՝ 20 ուսանողով (10-ը Հայաստանից, 10-ը Ֆրանսիայից), որը վարում են Լորան Բերժենն ու Վենսան Դևիլը։ Ռեկտոր Սառա Նալբանդյանը դա համարում է բուհի միջազգայնացման ռազմավարության կարևոր քայլ։

Երկրորդ փուլը նախատեսված է 2026-ի աշնանը Մոնպելիեում՝ ԵԹԿՊԻ դասախոսների վարմամբ, երբ ծրագրի 10 հայ մասնակիցները կմեկնեն շարունակելու համատեղ աշխատանքը։ Ծրագիրն համադրում է թատրոնն ու կինոն, տեսությունն ու պրակտիկան՝ ներառելով Քելի Ռայխարդտի ֆիլմերի վերլուծություն, վիդեոաշխատանքներ, փերֆորմատիվ ու վիդեոինստալացիոն նախագծեր և ստոպ-մոշն, դեկոմպոզիցիայի, նարատիվ ու դերասանական ֆրագմենտացիայի վարժություններ։

Share This