Սնդիկի սյունն առաջիկա օրերին մի քանի նիշ կիջնի

Երևանում հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ տեղեկացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

 

«Հուլիսի 15-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Հանրապետության տարածքում հուլիսի 16-ին և 20-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

 

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Share This