Դատախազական ներգործությամբ պետությանը վերադարձվել է Սևանի ափամերձ 2.5 հա հողատարածք

 Դատախազական ներգործության արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածք:

Մասնավորապես՝ 2026 թվականի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։

Share This