ՀՀ ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մենք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներս, խոր մտահոգություն ենք հայտնում մեր գործընկեր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ։
Հաշվի առնելով փաստի հանրային հնչեղությունը, Արեգնազ Մանուկյանի՝ քաղաքական-հասարակական գործունեությունը, անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները՝ կոչ ենք անում.
1️⃣Անհապաղ վերանայել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
2️⃣Կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։
3️⃣Ապահովել քրեական վարույթի ամբողջ ընթացքում օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը։
Այսու, հորդորում ենք ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և վարույթ իրականացնող մարմնի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ վերանայել կալանքի անհրաժեշտությունը և ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը՝ կիրառելով խափանման ավելի մեղմ, այլընտրանքային միջոց։
1️⃣Գալստյան Լիլիթ
2️⃣Գասպարյան Իրինա
3️⃣Գրիգորյան Աննա
4️⃣Թովմասյան Թագուհի (անկուսակցական)
5️⃣Խամոյան Ագնեսա
6️⃣Խերանյան Արմինե
7️⃣Կյուրեղյան Արմենուհի
8️⃣Կրպեյան Ասպրամ
9️⃣Միրզոեւա Զեմֆիրա
1️⃣0️⃣Մկրտչյան Աննա («Պատիվ ունեմ» խմբակցություն)
1️⃣1️⃣ Վարդանյան Արփինե
1️⃣2️⃣ Վարդանյան Էլինար
1️⃣3️⃣ Վարդանյան Քրիստինե
