Զգուշացե՛ք՝ ԱԱԾ-ն ձեր ծոծրակի հետևում է․ ինչպե՞ս կարող է իշխանությունն օգտագործել ձեր անձնական տվյալներն ու «գաղտնիքները»
Զգուշացե՛ք՝ ԱԱԾ-ն ձեր ծոծրակի հետևում է․ ինչպե՞ս կարող է իշխանությունն օգտագործել ձեր անձնական տվյալներն ու «գաղտնիքները»
«Ես պաշտոնապես ասում եմ, ժողովուրդ ջան, բոլորիդ բոլոր անձնական տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում են, 21-րդ դարում դուք ոչ մի գաղտնիք չունեք»,- երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բջջային հեռախոսների IMEI կոդերի վերահսկողության նախաձեռնության մասին լրագրողի հարցին։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ambion.news-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի պնդումներին, ասաց, որ նախ՝ շատերին է մտահոգում անձնական տվյալների հավաքագրումը որևէ կառույցի կամ երկրի կողմից, այնպես չէ, որ դա ոչ ոքի չի հետաքրքրում։ Եվ հետո՝ արտաքին կառույցների ու երկրների կողմից մեր մասին հավաքագրված տեղեկատվության օգտագործումն այն նույն ռիսկերը չունի, ինչ տեղական իշխանությունների կողմից հավաքագրվածը։
