Ահազանգ Գառնիից․ «Քարերի սիմֆոնիայի» մոտ շահագործվող հղի ձին ծանր վիճակում է
Գառնի ,քարերի սիմֆոնիայի մոտ տարիներով բիզնեսի համար շահագործվող այս ձին շատ վատ վիճակում է։ Ահազանգ ենք ստացել, որ հղի է , բայց այդ շոգին էլ <<տերը>> օգտագործում է տուրիստներին ման տալու համար։
Ահազանգող աղջիկը պատրաստ է ոստիկանությունում դիմում գրել, ո՞վ կմիանա։ Կամ ուրիշ ի՞նչ ռեալ լուծում կառաջարկեք(🚩անեծքները չեն օգնում, իրական քայլեր են պետք ձեռնարկել)
