Հառիճավանք՝ միջնադարյան հոգևոր ու մշակութային կենտրոն Շիրակի մարզում

Շիրակի մարզի Հառիճ գյուղում՝ Արագածի լանջին, գտնվում է Հայաստանի միջնադարյան ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից մեկը՝ Հառիճավանքի վանական համալիրը։ Վանքը ձևավորվել է 7–13-րդ դարերում և դարեր շարունակ եղել է կարևոր հոգևոր ու կրթական կենտրոն։

Համալիրի ամենահին կառույցը համարվում է Սուրբ Գրիգոր եկեղեցին, իսկ 1201 թվականին Զաքարե և Իվանե Զաքարյանների կողմից կառուցվել է գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Հառիճավանքի կազմում են նաև գավիթը, զանգակատունը, վանական խցերը և մատուռներ՝ այդ թվում հնագույն «Ճգնավորի մատուռը», որոնք առանձնանում են իրենց պարզ, բայց վեհաշուք ճարտարապետությամբ և նուրբ զարդաքանդակներով։

Միջնադարում վանքը ծառայել է որպես ուսումնական կենտրոն և կարևոր հոգևոր օջախ, իսկ այսօր այն շարունակում է մնալ Շիրակի մարզի ամենաայցելվող ուխտավայրերից մեկը։

Share This