Արփինե Հովհաննիսյան․ ՍԴ-ի որոշումն «արդարացրեց» թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության սպասումները

Սահմանադրական դատարանը չփոխեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը․ ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ:
Կարծում եմ՝ այս որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները։

Իշխանության համար՝ որովհետև ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ, և որևէ անակնկալ տեղի չունեցավ։

Ընդդիմության համար՝ որովհետև հենց այսպիսի որոշում էին կանխատեսում։ Ավելին, մինչև դրա հրապարակումն արդեն հասցրել էին հրապարակային գնահատականներ տալ  և հայտարարել, որ պատրաստվում են գնալ խորհրդարան: Այսինքն՝ քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված էր (է), իսկ Սահմանադրական դատարան դիմելն ու կայացված ակտը  ընդամենը նախապես ընտրված քաղաքական ուղեգիծը հիմնավորելու կանխատեսելի ֆոն էին: Ստատուսներ առ պայքարի շարունակություն, քվեի գողություն և նման խոսույթ:

Հասարակության սպասումներն էլ, «արդարացան»։ Պարզապես որովհետև…. հանրային լայն զանգվածները վաղուց որևէ սպասում չունեն։ Հանրային անտարբերությունն ու փողոցային սպասման  բացակայությունը ապացույցներից մեկն է:

Արփինե Հովհաննիսյան

Share This