Այսօր Սահմանադրական դատարանը կայացնելու է վճիռ․ ի՞նչ ճակատագիր կունենան ընտրությունները
Այսօր՝ հուլիսի 4-ին, Սահմանադրական դատարանը հրապարակելու է վճիռը, համաձայն որի՝ կա՛մ կբավարարվի ընդդիմադիր 7 ուժերի ներկայացրած հայցը, ու ընտրությունները կհամարվեն անվավեր, ինչը նշանակում է, որ պետք է պատրաստվենք արտահերթ ընտրությունների, կա՛մ Բարձր դատարանը կգտնի, որ չի եղել այնպիսի խախտում, որը կազդեր ընտրությունների արդյունքների վրա, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ «հաղթել» է ժողովրդավարությունը, ու մենք ևս մեկ քայլով մոտեցել ենք այդ «բաստիոնի» գագաթին։
Քաղաքական որոշ վերլուծական շրջաններից հնչում են կարծիքներ, որ այնուամենայնիվ հնարավոր է իրոք ընտրությունները չեղարկվեն, քանի որ ՔՊ-ն չի ստացել սահմանադրական մեծամասնություն, ու արտահերթ ընտրությունները հնարավորություն կտան ձևավորել այնպիսի խորհրդարան, որում եթե նույնիսկ մի 10 ՔՊ-ական հանկարծ որոշեն բռնել մայր կուսակցությունից «գաղթի ճամփան», ապա դա որևէ ձևով չազդի իշխող ուժի բնականոն գործունեության :
