Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ

Չին-ճապոնական հարաբերություններում առկա դժվարությունների պատասխանատվությունը լիովին կրում է Տոկիոն, հայտարարել է ճեպազրույցում Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ընթացիկ բարդությունների պատճառ են Թայվանի և ռազմական անվտանգության հարցերում ճապոնական իշխանությունների մի շարք սխալ քայլեր։

Դիվանագետը Տոկիոյին կոչ արեց հարգել Չինաստանի հիմնարար շահերը, դադարեցնել միջամտությունը ՉԺՀ-ի ներքին գործերին և պահպանել երկու երկրների միջև կնքված չորս քաղաքական փաստաթղթերի դրույթները։ Նա հավելեց, որ Ճապոնիան պետք է ուղղի սխալները և գործնական քայլերով ցույց տա հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու անկեղծ ձգտումը։

Share This