Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
ՍԱՏՄ-ը Լոռու մարզի Հագվի գյուղում անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ղազարյանին պատկանող պանրի արտադրամասում ստուգմամբ հայտնաբերել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումներ։
Պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք. փորձաքննության ներկայացված «Պանիր Չանախ 45%» նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված նորմերին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
