Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Այս կիրակի՝ հուլիսի 5-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։00-ին։
Հատված օրվա ընթերցումից. «Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այսուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։ Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի» (Եսայի 3։9-11)։
