Հորդառատ անձրևներ են սպասվում
Հանրապետության տարածքում հունիսի 26-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում, իսկ 27-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 17-20 մ/վ։ Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում հունիսի 26-ի գիշերը և 27-ին օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Հունիսի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
