Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը

ՍԴ-ն այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Գործերը միավորվել են մեկ վարույթում և կքննվեն դատարանի նույն նիստում։

Դիմել են «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը, «Միասնության թեւերը», ԴՕԿ-ը, ԲՀԿ-ն, ինչպես նաև Արման Բաբաջանյանի և Հայկ Մարությանի կուսակցությունները։ Նիստը կսկսվի ժամը 11:00-ին, զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է, քննությունն ընթանալու է բանավոր ընթացակարգով։

Օրենքը նախատեսում է, որ ՍԴ-ն կա՛մ անփոփոխ է թողնում ԿԸՀ որոշումը, կա՛մ այն անվավեր ճանաչելով՝ կարող է անվավեր ճանաչել արդյունքները, սահմանել մանդատների բաշխման կարգը կամ նշանակել երկրորդ փուլ։ 9 դատավորներից Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցելու քննարկումներին, որոշման համար անհրաժեշտ է 5 կողմ ձայն, իսկ ՍԴ-ն չի բավարարել Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի բացարկի դիմումը։

Share This