Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը
Ալենից դժգոհները հիմա էլ դժգոհ են, որ Ռուբինյանն է լինելու ԱԺ նախագահ
Այսինքն` Ալեն Սիմոնյանից ավելի գոհ էին ու ինքը ավելի լավ ԱԺ նախագահ էր իրենց համար, քան Ռուբինյանն է լինելու: Եվ խոսքը էստեղ ընդդիմադիր հարվածի մասին է, իրենք են դժգոհում, թե Ռուբինյանի` ԱԺ նախագահ դառնալով խորհրդարանն արժեզրկում են կամ էլ ավելի են արժեզրկում:
Իրականում, ընդդիմության համար` դժվար, բայց իր թիմի համար Ալենը վատ ԱԺ նախագահ չէր, նաև դահլիճն էր կարողանում կառավարել, չնայած` ինչքան ճամբարափոխ «քավոր-սանիկ» կար` տակից Ալենի դեմ էին աշխատում, այդ թվում` Ալենի կողմից «վերբովկա» եղածները: Ալենը ԱԺ-ում իր հյուրահատուկ «մաֆիան» էր ձևավորել` իր կանանց գումարտակով, բանով, որին ուզում էին հակադրվել տարբեր այլ մանր ու միջին և դեռևս չկայացած մաֆիոզներ, այդ թվում` աղվամազ, բեղավոր և «կճղակավոր»: Հիմա նրանք լիարժեք ազատություն կստանան` իրականացնելու իրենց երազանքը: Ալենին ԱԺ-ից մեկուսացնելով և նախագահական նստավայր «թոշակի» ուղարկելով` վերջնականապես կկոտրեն նրա ձևավորած «մաֆիան», որում իրենց ուրույն տեղն ունեին «կաբլուկավորները»:
Իրականում, ՔՊ-ի ներքին խոհանոցը շատ յուրահատուկ աջաբսանդալ է հիշեցնում. այնտեղ բոլորը բոլորին ատում են, այդ թվում` Ալենին, ես կասեի` նաև Նիկոլին, ու բոլորը բոլորի դեմ են աշխատում` տակից կամ բացահայտ, բայց բոլորը բոլորի հետ լավ են, բոլորը բոլորին ժպտում են, սրտիկում, որոշները` նաև Ֆեյսբուքում, Ալենին` ըստ նպատակահարմարության, իսկ Նիկոլին` պարտադիր:
