Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ հեռավար ասուլիսում «Համահայկական ճակատ»-ի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը խիստ քննադատել է իշխանությունների կուրսը՝ այն համարելով աներաշխիք «խաղաղություն», որը պետությանը թողել է անպաշտպան վիճակում։

Նրա գնահատմամբ, դիվանագիտությունը ձախողվել է՝ բերելով գործընկերների հետ ճգնաժամի ու մարգինալացման, իսկ հարևանները բացահայտ հավակնություններ ունեն Լոռու, Սյունիքի և Սևանի նկատմամբ։ Միակողմանի զիջումները, ըստ նրա, անխուսափելի են դարձնում նոր պատերազմի հավանականությունը։

Share This