Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ Ադրբեջանում ուժգնացել է Բաքվից ուղղորդվող «բնապահպան ակտիվիստների» արշավը՝ հայաստանյան հանքարդյունաբերության դեմ։ «Environmental Protection First» կոալիցիան (Ամին Մամեդով, Փարվանա Վալևա) բրիֆինգներով դիմել է COP17-ի նախագահությանը և «Leaders for Nature»-ի մասնակիցներին՝ պահանջելով ճնշել Հայաստանին ու կանգնեցնել սահմանամերձ հանքերի աշխատանքը։

Ըստ նույն աղբյուրի՝ նրանք պնդում են, թե Կապանի և այլ գոտիների հանքերից արտանետումները աղտոտում են Ողջին ու այլ գետեր, պահանջում են միջազգային մոնիթորինգ և Հայաստանի միացումը ՄԱԿ-ի ԵՏՀ «Ուղղորդող ջրերի կոնվենցիային»։ Միաժամանակ, Forbes-ը SOCAR-ին հղումով հայտնում է Կասպիցում՝ Դյուբենդի–Փիրալլահի հատվածում, «Ազնեֆտի» ստորջրյա խողովակի վնասումից առաջացած մեծ արտահոսքի մասին։

Share This