ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կհասկանա ԵԱՏՄ-ի օգուտները. Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը վերջնականապես կընտրի Եվրասիական տնտեսական միությունը, որը, ըստ Մոսկվայի, ավելի ձեռնտու է, քան ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը նշել է, որ ԵԱՏՄ-ն ամեն տարի զգալի տոկոսով նպաստում է Հայաստանի ՀՆԱ-ի աճին և որակական ցուցանիշներով գերազանցում է այլընտրանքներին։ Նա հավելել է, որ հուսով են՝ հայ ժողովուրդը և ներկայիս ղեկավարությունը իրավիճակի վերլուծությունից հետո կհասնեն նույն եզրակացությանը։

Նրա խոսքով՝ Երևանը հիմա իր զարգացման ուղին ընտրելու փուլում է, ինչը կարևոր է Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանը և Հայաստանը դարեր շարունակ եղբայրական երկրներ են։

Share This